ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Կախված ընկերության կազմակերպաիրավական ձևից, դրա մասշտաբներից գործունեության տեսակից, ինչպես նաև գնահատման նպատակներից, բիզնեսի գնահատումն իրականացվում է ելնելով հետևյալ առաջադրանքներից

  • Բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մի մասի կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի գնահատու

  • Գույքային համալիրի գնահատում

  • Մասնագիտացված (ներառյալ ոչ նյութական) ակտիվների գնահատում

ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Ձեռնարկության կառուցվածքը`որպես գույքային համալիր, օրենսդրության տեսանկյունից, ներառում է իր գործունեության համար նախատեսված բոլոր տեսակի գույքերը

  • Ներառյալ հողամասերը, շենքերը, շինությունները, սարքավորումները, հումքը, ապրանքները, պահանջի իրավունքները, պարտքերը, ինչպես նաև այն իրավունքները, որոնք անհատականացնում են ձեռնարկությունը, նրա արտադրանքը, աշխատանքներն ու ծառայությունները և այլ բացառիկ իրավունքներ: Ձեռնարկությունը, որպես գույքային համալիր, ընդհանուր առմամբ, դիտվում է որպես անշարժ գույք: Այնուամենայնիվ, գործնականում գույքային համալիրը հասկացվում է որպես գույքի (շարժական, անշարժ) մի համալիր, որը ներգրավված է մեկ բիզնես գործընթացում:

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Ներդրումային նախագծի գնահատումը դա կանխատեսող ֆինանսական մոդելի կառուցումն է, որն արտացոլում է դրամական միավորներում բիզնեսի գործունեության արդյունքները: Մոդելը կառուցված է նախագծի նախնական տվյալների վրա, ինչպիսիք են

  • Ներդրումային ծախսերի կազմը

  • Մարկետինգային ռազմավարություն և վաճառքի կանխատեսում

  • Կազմակերպական կառուցվածքը և անձնակազմը

  • Շրջանառու միջոցների անհրաժեշտություն

  • Ֆինանսավորման աղբյուրները և փոխառու միջոցների արժեքը և այլն

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
  • Ոչ նյութական ակտիվների գնահատման օբյեկտներ կարող են հանդիսանալ`

  • Գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքը, արդյունաբերական նմուշը, օգտակար մոդելը, ծրագրային ապահովածությունը, տվյալների բազան.

  • Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը, ծառայության նշանը, ապրանքների ծագման վայրը, ընկերության անվանումը.

  • Նոու-հաուի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի, արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձի վերաբերյալ տեղեկատվության տիրապետում.

  • Գործարար համբավը, կամ հեղինակությունը (գուդվիլլ) բիզնեսի գնահատման ժամանակ:

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներդրումային նախագծի խորհրդատվությունը լավագույն միջոցն է ռիսկերից խուսափելու համար:

  • Ներդրումների SWOT խորհրդատվություն

  • Ռիսկերի վերաբերյալ խորհրդատվություն՝ անշարժ գույքի նկատմամբ գործարք իրականացնելիս