ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԺԵՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Պետք է ընտրել գնահատման առաջադրանքին և նպատակին համապատասխան գնահատման անհրաժեշտ արժեքի տեսակը:

5/3/20241 min read

Պետք է ընտրել գնահատման առաջադրանքին և նպատակին համապատասխան գնահատման անհրաժեշտ արժեքի տեսակը: Գնահատողի կողմից գնահատման արժեքի տեսակի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել պատվիրատուից կամ նրա ներկայացուցիչներից ստացված տեղեկությունները և հրահանգները: Սակայն, անկախ իրեն հասանելի տեղեկատվությունից և հրահանգներից, գնահատողը չպետք է օգտագործի գնահատման արժեքի տեսակ, որը կիրառելի չէ գնահատման նշված նպատակի համար:Շուկայական արժեք

Գնահատման արժեքի տեսակներն են՝

  • Շուկայական արժեք

  • Շուկայական վարձավճար

  • Արդարացի արժեք

  • Ներդրումային արժեք

  • Վերարտադրման արժեք

  • Փոխարինման արժեք

  • Սիներգետիկ արժեք

  • Լիկվիդային արժեք

  • Այլ արժեքի տեսակներ՝ սահմանված այլ նորմատիվ իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով:

Շուկայական արժեքը հաշվարկային դրամական մեծություն է, որով հավանաբար կիրականացվեր, գնահատման ամսաթվի դրությամբ, շահագրգիռ կողմերի միջև, բաց և մրցակցային շուկայում գնահատվող օբյեկտի փոխանակում, որի պարագայում կողմերից յուրաքանչյուրը, իրազեկված լինելով, գործում է ողջամտորեն և առանց հարկադրանքի:

CVS Consulting

CVS Consulting-ը ներկայացնում է բիզնեսի, գույքային համալիրի, ներդրումային նախագծերի գնահատման, ոչ նյութական ակտիվների գնահատման և խորհրդատվական ծառայություններ։

Contacts

general@cvsconsult.am
+374 41 01 09 80

© All Right Reserved by CVS consulting